Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Աշխարհում հինգ միլիարդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան

Համաշխարհային Մամուլ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը ներկայացնում է կարևոր հարցախույզի արդյունքներ, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամա նակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ: Ներկայացնում ենք Սասունյանի հոդվածը՝ հարցախույզի արդյունքների վերաբերյալ:

«Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:

Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 մլն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:

Եվ երկրորդ' ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:

Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:

Ստորև ներկայացված են կարևոր հատվածներ 164 էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.

- Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոստը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:

- Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86%). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93%), նրան հետևում են Հունաստանը (90%), Մեծ Բրիտանիան (68%) և ԱՄՆ-ը (64%): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33%): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:

- Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67%), Ավստրիա (85%), Բելգիա (81%), Գերմանիա (83%), Դանիա (81%), Էստոնիա (81%), Իսպանիա (86%), Իսրայել (88%), Իտալիա (87%), Լատվիա (84%), Լեհաստան (87%), Լիտվա (70%), Խորվաթիա (87%), Կանադա (71%), Հնդկաստան (51%), Հոլանդիա (76%), Հոնդուրաս (87%), Ճապոնիա (68%), Շվեյցարիա (87%), Չեխիա (74%), Չինաստան (80%), Ռումինիա (72%), Ռուսաստան (84%), Սերբիա (86%), Ուկրաինա (65%) և Ֆինլանդիա (83%):

- Ռուանդայի տուտսիների ցեղասպանությունը հուտուների կողմից երրորդ ամենաբարձր (76%) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ քան հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի վաղ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն...

- Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.

1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թ. - 70%:

2. 1937 թ. Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից - 66%:

3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից - 55%:

4. 1932-33 թթ. սովը Ուկրաինայում - 41%:

5. 1943 թ. սովը Հնդկաստանում - 37%:

Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:

Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը՝ Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն...

Վերջապես, եթե ենթադրենք, որ ուսումնասիրված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77%-ը՝ կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված