Անհայտ անձինք Մոսկվայում թալանել են չորս գործարարների
Ռուսաստան
Մոսկվայի հարավարևելյան շրջանում այս գիշեր հարձակման են ենթարկվել չորս գործարարներ, հաղորդում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության ներկայացուցչին։
Գործարարները մեքենայով անցնելիս են եղել Վոլգայի բուլվարով, որտեղ անհայտ անձինք մեքենայով կտրել են նրանց ճանապարհը և կրակ բաց արել մեքենայի ուղղությամբ։ Հարձակվողները մի քանի անգամ կրակել են գործարարների ուղղությամբ, գողացել փողի պայուսակը և անհետացել։
Գողացված գումարը կազմել է մոտ 300 հազար ռուբլի։ Գործարարներից երկուսը հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը