ԻԼԻՊ-ը «հարկերից» ու ռեկետից ստանում է նույնքան եկամուտ, որքան նավթի առևտրից. Financial Times
Համաշխարհային Մամուլ
Financial Times պարբերականի հետաքննությունը ցույց է տվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրեն ենթակա տարածքներում հարկեր հավաքելուց, ռեկետից և ունեցվածքի բռնագրավումներից առնվազն այնքան եկամուտ է ստանում, որքան նավթի առևտրից:
Ըստ պարբերականի՝ «առևտրից, գյուղատնտեսությունից, գումարային փոխանցումներից, նույնիսկ աշխատավարձերից, որոնք վճարվում են ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կառավարությանը», գրոհայինները բաժին են ստանում: Հարձակումներից հետո ավարի 5-րդ մասը տրվում է կողոպուտն իրականացրածին, իսկ ավարը վաճառվում է շուկայում:
Նշվում է նաև, որ ահաբեկչական խմբավորումը հարուստ քաղաքացիներից վերցնում է նրանց կապիտալի 2.5 տոկոսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում