Դոլարի անկումը շարունակվում է
Տնտեսություն
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կազմել է 483.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.30 դրամ (նվազել է 5.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.97 դրամ (նվազել է 7.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ (աճել է 0,04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 213.66 դրամ, ոսկին՝ 16,506.36 դրամ, պլատինը՝ 13,248.62 դրամ:
Դեկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 50,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 483 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմացմիջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)