Խորհրդարանը վավերացրեց 50 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Տնտեսություն
Ազգային ժողովը վավերացրեց Համաշխարհային բանկից 50 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: «2015թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված, Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև զարգացման քաղաքականության երրորդ վարկ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցին կողմ քվեարկեց 60, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է: Հայաստանի Հանրապետությունը բարեփոխումների ծրագրի որոշակի շրջանակ ունի, որոնց վերաբերյալ կա աջակցության կարիք, և Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ին աջակցելու համար տրամադրել 50 միլիոն դոլարի վարկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)