Euronews-ը Թբիլիսիի ամանորյա տոնածառն առավել արտասովորներից մեկն է համարում
Համաշխարհային Մամուլ
Եվրոպայում ժողովրդականություն վայելող Euronews նորությունների ալիքը Թբիլիսիի ամանորյա տոնածառը ներառել Է աշխարհի առավել արտասովոր եւ օրիգինալ տոնածառների ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թբիլիսիի ամանորյա տոնածառի հետ, որը տեղադրված Է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Ազատության հրապարակում, ցուցակում տեղ են գտել Կոլումբիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Բեյրութի եւ Սինգապուրի Սուրբծննդյան տոնածառերը:
Օրինակ, Euronews-ը նշել Է Մոնտերեյ քաղաքի (Մեքսիկա) տոնածառը, որն ստեղծվել Է պլաստիկե կանիստրներից, եւ Ռակվերայի (Էստոնիա) Սուրբծննդյան ծառը, որն ստեղծվել Է 120 հին տարագույն պատուհանների փայտե շրջանակներից, որոնք հավաքվել են քաղաքի հյուսնական ուսումնարանի սովորողների կողմից, հաղորդել Է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում