Ռուս ազգայնականը ցանկանում է նշել իր ծննդյան տարեդարձը Կրեմլի մոտ
Ռուսաստան
«Ռուսները» ազգայնական շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը հրավիրել է բոլոր ցանկացողներին գալ մայիսի 7-ին Մանեժնայա հրապարակ, որպեսզի իր հետ նշեն իր ծննդյան տարեդարձը։
«Մայիսի 7-ին ես կդառնամ 33 տարեկան։ Ես հույս ունեմ, որ ես շատ ընկերներ ունեմ, որոնք բոլորն էլ կգան այդ օրը՝ ինձ շնորհավորելու»,– ասել է նա «Ինտերֆաքս»–ի հետ զրույցում։
Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտություն չկա այդ միջոցառումը իշխանությունների հետ համաձայնեցնելու համար։ Ինչպես հայտնի է, նույն օրը՝ մայիսի 6-ին, Կրեմլում տեղի է ունենալու ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)