Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում 

Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին:

Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել:

Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից և չհիմնավորված քայլերից: Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր:

2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երևույթներով: Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի և մետաղների գները շարունակեցին դրսևորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում և հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների արժույթների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձևավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ-երկու օրվա ընթացքում թռիչքաձև ճշգրտվեցին՝ հանգեցնել ով ներքին ֆինանսական շուկաներում խուճապի: Այս ամենը զուգորդվեց նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումներով և «տնտեսական պատժամիջոցների պատերազմի» շարունակականության դրսևորումներով:

Արտաքին աշխարհի վերոնշյալ զարգացումների պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն՝ ի դեմս ցածր գնաճային միջավայրի և հարաբերականորեն կայուն ազգային արժույթի, ինչպես նաև գրանցել տնտեսական աճ, ակնհայտորեն, դյուրին գործ չէ: Այնուամենայնիվ, 2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0%: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետակա ն հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը: Մենք 8.5% տոկոս աշխատավարձի աճի պայմաններում ունենք 9.7% աճ պետական հատվածի աշխատավարձերի պարագայում: Պետք է փաստել նաև, որ այս զարգացումներն ուղեկցվել են արժութային շուկայում հարաբերական կայունությամբ. դրամի միջինի ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 4.4%-ով: Ընդ որում, կարևոր է նշել այն, որ փոխարժեքի նման վարքագիծը համահունչ է եղել տնտեսական հիմնարարների վարքագծին, և մակրոտնտեսական քաղաքականության պատասխանատուներն իրենց կշռադատված գործողություններով չեն ստեղծել փոխարժեքի արհեստածին մակարդակ և ապագայում կտրուկ ճշգրտման վտանգ:

Սա է ներկա պատկերը: Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ:

Անցած տարի մենք շարունակել ենք բարեփոխումների ակտիվ իրականացման քաղաքականությունը, ինչը չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» արձանագրումով Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանը նաև առաջընթաց է արձանագրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» ցուցանիշում:

Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ:

Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները:

Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ սեր և համերաշխություն ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր ձեռնարկներին: Վստահ եմ, որ դուք ունակ եք ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու և առաջ տանելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Ամենադիտված