Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է սահմանում զոհված հայ զինվորների հոգեհանգստության արարողություն

Սփյուռք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 17-18-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում առաջին անգամ տեղի է ունեցել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը' ընդլայնված կազմով։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համաժողովը նախագահել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովը կազմակերպել էին Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանային հոգևոր տեսչությունը, Իտալիայի Հայոց հովվությունը և, մասնավորապես, Բոլոնիայի հայ համայնքը։ Ժողովի կազմակերպմանն ու ընթացքին իրենց կարևոր մասնակցությունն էին բերել ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի վարիչ-տնօրեն Գևորգ Մկրտչյանը և տնօրենի օգնական Սերոբ Գալստյանը: Եվրոպայի բազմաթիվ երկրներից Բոլոնիա քաղաք էին ժամանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եվրոպայի թեմերի և հովվությունների երիտասարդաց միությունների ներկայացուցիչները։ Ժողովին ներկա էին ՀԵՀԵՄ Կենտրոնական խորհրդի ներ կայացուցիչները' ատենապետ Վահան Մարդյանի գլխավորությամբ:

Ժողովին իրենց մասնակցությունն են բերել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ, ինչպես նաև ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանային հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Իտալիայի Հռոմի համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Դանիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի քարտուղար Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Արթուր սարկավագ Խունոյանը։

Դեկտեմբերի 17-ին' մինչև ժողովի բացումը, կատարվել է Գիշերային ժամերգություն, որի ավարտին ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: Այնուհետև ժողովը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը Բոլոնիայի «Սենտրգրոսս» հյուրանոցում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքով:

Ողջունելով Եվրոպայի տարբեր կողմերից հավաքված երիտասարդներին' Հովնան Սրբազանն ընդգծել է, որ նրանք կոչված են դառնալու Աստծու պաշտոնյաներ, որպեսզի քրիստոնեական սիրով առաջնորդված՝ լինեն դեսպանները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Սրբազանն ամենքի անունից սրտի և երախտիքի ջերմ զգացումներ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով մշտապես օրհնում է Հայ եկեղեցու երիտասարդությանը և քաջալերում ՀԵՀԵՄ-ի առաքելությունը: «…Այսօր ՀԵՀԵՄ-ի պատմության մեջ բացվում է նոր էջ, և հաստատվում է նոր հանգրվան, երբ սկիզբ է առնում Եվրոպայի Հայոց թեմերի ՀԵՀԵՄ-ի ներկայացուցչական առաջին ժողովը, որն իրականություն է դարձել շնորհիվ Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդների ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանի, ինչպես նաև Բոլոնիայի համայնքի ատենապետ տիար Ոստան Անդրեասյանի նյութական աջակցության:

Բնականաբար, մեր խորին շնորհակալությունը բոլոր թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր ժողովին։ ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի հոգևոր տեսչությունը 2015 թ. փետրվարին տարածաշրջանի շրջագծից ներս նախապատրաստական ժողովներ հրավիրեց Բեռլինում, Բուխարեստում և Միլանում։ Բոլոր այս քաղաքներում կազմակերպված ժողովների ընթացքում քաջալերական զորակցություն ունեցանք թեմակալ առաջնորդների ու հովիվների կողմից։ Հավելենք, որ հիշյալ փետրվարյան ժողովների կազմակերպումը մեծապես նպաստեց ՀԵՀԵՄ-ի Պատգամավորական երկրորդ ժողովի գումարմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ նախագահությամբ Վեհափառ Հայրապետի։

Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական առաջին ժողովը նկատում և արձանագրում ենք մեծագույն քայլ, որին պետք է հաջորդի նաև երիտասարդների ավելի ընդարձակ խորհրդաժողով: Իսկ նպատակը Եվրոպայի ներկայացուցչական սույն ժողովի ՀԵՀԵՄ-ի ամրագրումն ու ընդարձակումն է թեմական և ծխական կյանքում, որպեսզի այն նորահաս սերունդին առաջնորդի Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցի։ Մեր սպասումն է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ժողովական կյանքին իր կանոնավոր ընթացքի հետ հավելենք նաև աղոթանվեր կյանք, որպեսզի ժողովը ընթանա ջանադիր աշխատանքով։

Մեր սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին մեր կյանքում դարձնենք ծառայություն, ինչպես նաև միջոց՝ հասնելու մեր հոգևոր նպատակին», - ասել է Հովնան արքեպիսկոպոսը' բարի երթ մաղթելով Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանի առաջին ժողովին:

Խոսքով են հանդես եկել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը և Բելգիայի հոգևոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանը։

Օրվա ավետարանական պատգամի շուրջ իր մտորումները ներկայացրել է Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Բացման խոսքերից հետո տեղի է ունեցել ժողովի դիվանի ընտրությունը: Ժողովի ատենապետ է ընտրվել Ռումինիայի Հայոց թեմից Հրանտ Ջաղինյանը, ժողովի քարտուղար Ավստրիայի համայնքից Օֆելյա Պավլովան։ Այնուհետև իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումները և ծրագրերը ներկայացրել են Հունաստանից' Արսեն Սիմոնյանը և Վարդան Ղարիբյանը, Բելգիայից' Հովսեփ Արոյանը, Հոլանդիայից' Անահիտ Բեգլարյանը և Սերոբ Այվազյանը և Շվեդիայից' Ս արգիս, Անի, Թամար Խաչատուրյանները և Գևորգ Էսքիզյանը, Ֆրանսիայից' Գոռ Հախվերդյանը, Լեհաստանից' Ռոբերթ Նահապետյանը:

Կենտրոնական խորհրդի հանձնախումբը ևս ներկայացրել է ՀԵՀԵՄ-ի կառուցվածքը, գաղափարախոսությունը, կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները: Այս օրերին, ժողովին զուգահեռ, Կենտրոնական խորհուրդն անցկացրել է իր առանձին ժողովը, որի ընթացքում որոշվել է առաջիկա տարի իրականացնել երկու կարևոր միջոցառումներ' Եվրոպայի տարածաշրջանի բոլոր թեմերի պարտադիր մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել հոգևոր ճամբար, որտեղ երիտասարդները կիրականացնեն նաև կամավորական աշխատանք և կմասնակցեն ուխտագնացությունների Հայաստանի տարբեր եկեղեցիներ և վանքեր, կազմա կերպել Եվրոպայի տարածաշրջանի ազգային, մշակութային, հոգևոր փառատոն:

Ժողովի երկրորդ օրը բացվել է Արևագալի ժամերգությամբ։ Ժամերգությյան ավարտին ժողովականներն աղոթել ե Հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորների ապահով ծառայության, ինչպես նաև զոհված զինվորների հոգիների հանգստության համար։ Օրվա խորհրդի շուրջ իր պատգամը փոխանցել է Տ. Սասուն ծ. Վրդ. Զմրուխտյանը: Ժողովի երկրորդ օրվա ատենապետ է ընտրվել Ուկրաինայի Հայոց թեմից Նելլի Ջշկունյանը։

Իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումների ու խնդիրների մասին խոսել են նաև մնացյալ երիտասարդ ներկայացուցիչները. Գերմանիայից' Արազ Վարդանյանը, Ռումինիայից' Հրանտ Ջաղինյանը և Մարիրիտա Կապլանյանը, Նորվեգիայից' Շուշաննա Սաֆարյանը և Անի Մարտիրոսյանը, Դանիայից' Մկրտիչ Զուլոյանը, Ավստրիայից' Օֆելյա Պավլովան, Անգլիայից' Զարեհ Մովսեսյանը, Ֆինլանդիայից' Գառնիկ Սարկարյանը և Ուրարտուհի Հակոբյանը, Ուկրաինայից' Նելլի Ջժկունյանը և վերջում Իտալիայի հովվությունը Արծրուն Պիվազյանի, Գևորգ Հովհաննիսյանի և Արամ Մանոսյանի հետ համատեղ ներկայացրեց Թովմա վարդապետը։

Ժողովի արդյունքներն ամփոփել է Հովնան Սրբազանը' սույն համաժողովի գումարումն ինքնին կարևոր արդյունք նկատելով: Սրբազան Հայրը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր մասնակցել են ժողովին և իրենց ներդրումն են բերում իրենց համայնքներում եկեղեցական կյանքի կազմակերպման գործում։

Երախտագիտության խոսքով հանդես է եկել Տաթև Սրբազանը' շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին երիտասարդության հետ տարվող աշխատանքի համար, ապա շնորհավորել է Սրբազան Հոր քահանայագործության 35 և եպիսկոպոսական օծման 25-ամյակները։

Ժողովը փակվել է Խաղաղական ժամերգությամբ։

Ժողովի հաջորդ օրը տեղի է ունեցել ուխտագնացություն Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցի և Ս. Ղազար վանք: Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն այդ օրերին Հայրենիքի սահմաններին զոհված հայ քաջարի զինվորների հոգիների հանգստության համար:

Կիրակի' դեկտեմբերի 20-ին, երիտասարդները Միլանի Ս. Քառասուն Մանկանց եկեղեցում մասնակցել են Տաթև սրբազանի մատուցած Ս. Պատարագին, որին ներկա են եղել նաև Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Միլանի հայ համայնքի ատենապետ Սարո Խուդավերդյանը և համայնքի բազմաթիվ անդամներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված