Apple-ն աշխարհում առաջին տեղն է գրավել կապիտալացման ցուցանիշով. The Wall Street Journal
Տնտեսություն
Apple կորպորացիան աշխարհում առաջին տեղն է գրավել կապիտալացման ցուցանիշով: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը:
Տարեսկզբին ընկերության կապիտալիզացիան կազմել է 640 մլրդ դոլար, գարնանն այն ավելացավ մինչեւ 750 մլրդ դոլար, բայց տարեվերջին նվազեց մինչեւ 600 մլրդ դոլար՝ կապված iPhone-ի պահանջարկին առնչվող անորոշությունների հետ:Կապիտալացման ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցրել է Google-ի եւ Android-ի մայր-հոլդինգը՝ Alphabet ընկերությունը, որին հաջողվել է կապիտալացումն ավելացնել 45 տոկոսով՝ մինչեւ 530 մլրդ դոլար: 450 մլրդ դոլար կապիտալացմամբ երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Microsoft-ը: Հրատարակությունը նշում է, որ ընկերության բաժնետոմսերի արժեքը հասել է 2000 թվականի մակարդակին, երբ Microsoft-ը խոշորագույնն էր աշխարհում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)