Էրդողանը, Ռուհանին և Կիմ Չեն Ինը՝ 2016-ի վտանգավոր առաջնորդներ. Bild
Համաշխարհային Մամուլ
2016 թվականին, արդեն որոշ անձինք, իրենց սովորության համաձայն, կրկին դիմում են զենքի, բռնության և պատերազմական հոխորտանքների, գրում է գերմանական Bild թերթը:
Այսպես. թերթը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի նկարների միջև զետեղել է նաև Էրդողանի նկարը՝ գրելով. «Թուրքիայի նախագահն էլ իր ամանորյա ուղերձում պատերազմի հայտարարություն արեց։ Պետական կառավարման համար էլ տվեց Հիտլերի օրինակը»։
Իրանում մոլլաների վարչակարգը քաշել է սուրերը, և երկրի ղեկավարը՝ Հասան Ռուհանին, արծարծել է հրթիռների խնդրահարույց համակարգը վերստին օրակարգ բերելու թեման, գրում է պարբերականը:
Կիմ Չեն Ինն էլ 30 վայրկյան տևած ամանորյա իր ուղերձում խոսել է «Հարավային Կորեայի դեմ սրբազան պատերազմի» մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում