Հաստատվեց Քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը:
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով սահմանվում է մին չև 2017 թվականի հուլիսի 1-ը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած այն անձին կենսաթոշակ նշանակելու և վճարելու, ինչպես նաև նրա ծառայության ստաժը հաշվարկելու կարգը, որը պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի' օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:
Նախագիծը կապահովվի «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի պահանջի կատարումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)