Օբաման թույլատրել է ռմբակոծել Աֆղանստանում ԻՊ-ին. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է Պենտագոնին ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնել Աֆղանստանում՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ: Ամերիկացի առաջնորդը թույլ է տվել զինվորականներին օդային հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին:
«Նոր լիազորությունները թույլ են տալիս ԱՄՆ-ին ավելի ակտիվ պայքար մղել Աֆղանստանի տարածքում խմբավորման դեմ»,- հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրին:
Ավելի վաղ ամերիկացի զինվորականները կարող էին ռմբահարումներ իրականացնել Աֆղանստանի տարածքում երեք դեպքերում. երբ պահանջվում է օտարերկրյա ուժերի պաշտպանություն, օգնություն աֆղանական զինվորականներին և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածների դեպքում:
Պարբերականը նշում է, որ վերջին ժամանակներս Աֆղանստանի տարածքում ակտիվացել են բախումները «Ալ-Քաիդայի», ԻՊ-ի ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն