Խոմսկին Էրդողանին անվանել է «մարդասպան»
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի աշխարհահռչակ փիլիսոփա եւ լեզվաբան Նոամ Խոմսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մարդասպան» է բնութագրել:
Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Խոմսկին ասել է. «Կասկած չկա, որ Էրդողանը ագրեսիայի է ենթարկում քրդերին, անվերջանալի ճնշիչ միջոցառումներ է իրագործում: Ես նրան մարդասպան եմ անվանում…Իհարկե' մարդասպան…Թուրքիայում վերին աստիճանի ավտորիտար ռեժիմ է: Նա 1990-ականների սարսափելի քաղաքականությունն է իրականացնում»:
Հարցազրույցում Խոմսկին անդրադարձել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարցում իր դիրքորոշմանը, գնահատականներ հնչեցրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի միջեւ լարվածության մասին:
Որոշ ժամանակ առաջ Էրդողանի կողմից Թուրքիա հրավիրված Նոամ Խոմսկին մերժել էր հրավերը' պատաճառաբանելով դա Թուրքիայի ղեկավարությանը քրդերի հետ խաղաղության կոչ հնչեցրած գիտնականների դեմ Էրդողանի սանձազերծած բռնաճնշումներով:
Թուրքական ԶԼՄ-ները Խոմսկիի կողմից Էրդողանին «մարդասպան» բնութագրելը համարում են վերջինիս հրավերին նրա պատասխանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում