Ենթասպա Ալիևը սպանել է մայոր Հասանովին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետությունում Միկուն քաղաքի թիվ 31 գաղութում հայրենակցին սպանելու կասկածանքով ադրբեջանցի է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, նախնական վարկածով, ավագ ենթասպա Ալիեւը գաղութի դարպասների մոտ սպասել է ավտոմեքենային, որը պետք է հիվանդանոց տեղափոխեր դատապարտվածներից մեկին: Այդ ժամանակ իր ավտոմեքենայով գաղութի դարպասին մոտեցել է մայոր Հասանովը: Տեսնելով նրան՝ Ալիեւը ավտոմատը ձեռքին վազել է նրա ավտոմեքենայի մոտ եւ դիմահար գնդակահարել հայրենակից գործընկերոջը' ստուգիչ կրակոց արձակելով նրա գլխին:
Սպանության համար առիթ կարող էր հանդիսանալ այն, որ Ալիեւը երկար ժամանակ չէր կարողանում ստանալ բնակարան ձեռք բերելու համար իրեն հասանելիք միանվագ վճարը' ինչին, ենթադրաբար, խոչընդոտում էր Հասանովը:
Տուժողն ու մարդասպանը ծագումով ադրբեջանցիներ են:
Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)