Ֆրանսիայի և Իրանի նախագահների հանդիպումը ձախողվել է՝ գինու պատճառով. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի և Իրանի նախագահների համատեղ ընթրիքը չկայացավ՝ պայմանավորված նրանով, որ ընդունող կողմը չի կարողացել հրաժարվել գինուց: Ինչպես գրում է The Independent-ը, իրանցիները խնդրել են, որպեսզի սեղանին հալալ ուտեստներ մատուցվեն և ալկոհոլային խմիչքներ չլինեն: Սակայն, ֆրանսիացիները պնդում էին իրենց ազգային արժեքների պահպանման՝ ավանդական եվրոպական ընտրացանկի և գինու վրա:
Արդյունքում Ելիսեյան պալատն առաջարկել է նախաճաշ՝ ընթրիքի փոխարեն: Սակայն Իրանը մերժել է այդ միտքը՝ գտնելով, որ այն «չափազանց էժանագին» է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն