Գերմանիայի դաշնային ծառայություններն փախստականներից տեղեկություններ են կորզել. Spiegel
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի հետախուզությունն ու դաշնային ծառայությունը օգտագործում են փախստականներին տեղեկություններ ստանալու համար: Այս մասին հաղորդել է գերմանական Spiegel պարբերականը:
Պաշտոնական տվյալներով' միայն 2000-2013 թթ. գերմանական հետախուզությունը օգտագործել է շուրջ 850 ապաստան հայցող փախստականների' տվյալներ ստանալու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»:
Նրանք, ովքեր համաձայնել են համագործակցել Գերմանիայի գաղտնի ծառայությունների հետ, շատ դեպքերում ապահովվել են իրավունքների պաշտպանությամբ, ինչն այլ հանգամանքներում նրանց չէր հաջողվի:
«Պոտենցիալ տեղեկատուներին փորձել են հավաքագրել, խոստանալով նրանց, որ իրավական կարգավիճակը կբարելավեն»,- գրել է թերթը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում