Ժնևի բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել է. Le Figaro
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ Ժնևում ընթացող բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել է մինչև փետրվարի 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանների իր աղբյուրներին:
«Այս հարցի շուրջ տարբեր երկրների միջև լուրջ տարաձայնություններ կան,- հայտարարել է դիվանագետը:- Բայց ՆԱՏՕ-ում հուսով են, որ խնդիրը կլուծվի»:
Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցություններին քրդերի մասնակցության հարցը վերջնականապես կլուծվի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ամերիկացի նրա պաշտոնակից Ջոն Քերիի՝ փետրվարի 11-ի հանդիպման ընթացքում: «Քրդերը պետք է համբերատար լինեն, քանի դեռ անդրկուլիսային բանակցություններ են ընթանում»,- իր հերթին հայտարարել է ՄԱԿ-ի՝ անունը չնշած դիվանագետը:
Փոխզիջումը հնարավոր է, եթե քրդերին հրավիրելու դիմաց Մոսկվան համաձայնի բանակցություններին «Իսլամի բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչների մասնակցությանը, որին պաշտոնական Դամասկոսn ահաբեկիչների շարքին է դասում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում