Պուտինը առաջարկել է Տիմոշենկոյին բուժվել Ռուսաստանում
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր պատրաստակամությունն է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու վերաբերյալ, եթե Ուկրաինայի իշխանությունները դա թույլատրեն, հաղորդում է Ռիա նովոստին։
Պուտինի խոսքերով, Տիմոշենկոն կարող է Ռուսաստան ժամանել «ցանկացած պահի և կարող է բուժումն ընդունել ցանկացած բժշկական հաստատությունում»։
Տիմոշենկոն, որը գտնվում է Խարկովի «Կաչանովսկի» գաղութում, անժամկետ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից իր նկատմամբ վարվող քաղաքականության։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)