ԵԱՏՄ-ն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում միությանն անդամակցելու հարցով
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միությունը Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում միությանն անդամակցելու հարցով: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան: «Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ չենք վարում, քանի որ այդ հարցով Ադրբեջանը մեզ չի էլ դիմել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վալովան:
Նա հավելեց, որ ամեն դեպքում, Եվրասիական տնտեսական միությունը շահագրգռված է երրորդ երկրների հետ համագործակցելու հեռանկարներով՝ հատկապես առևտրային հարաբերությունների ընդլայնման առումով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)