Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Նավթի էժանացումը ցնցել է Ալիևի տոհմին. Bloomberg

Համաշխարհային Մամուլ

Անցյալ տարի սկսված նավթի էժանացումից Ադրբեջանի արտարժույթի պահուստների նվազումը եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկումը խիստ քննության ենթարկեց նավթից կախված այդ երկրին: Երկար տարիներ այդ երկիրը կառավարող առաջնորդի տնտեսական եւ քաղաքական դժվարությունները դեռ նոր են սկսվում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալության կայքում գրում է Բալազս Պենզը:

Հեղինակն ընդգծում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը մտել է իր իշխանության դժբախտ էջը. մանաթը հայտարարվել է անցյալ տարվա ամենավատ արտարժույթը: Ալիեւների ընտանիքը 40 տարուց ավելի կառավարում է այդ երկիրը: Սակայն, գների հանկարծակի աճի պատճառով իր տասնամյա կառավարման ժամանակաշրջանում նա հանդիպել է ժողովրդի ամենամեծ դժգոհությանը:

«Ադրբեջանում առկա գոռում-գոչյունները եւ դժգոհությունը ցուցադրությունն են նրա, որ նավթի էժանացման հետ մեծացել են Ալիեւների տոհմի խնդիրները», -գրում է Պենզը:

Economist Intelligence Unit կազմակերպության Ադրբեջանի գծով վերլուծաբան Ալեքս Նայքն այդ առնչությամբ գրում է. «Նախագահ Ալիեւը նման ճգնաժամը լուծելու փորձ չունի: Նա ավելի շատ կյանքի չափանիշներն ու աշխատավարձերն արհեստականորեն բարձրացնելով էր զբաղված…Նավթից կախվածությունը Սաուդյան Արաբիային է հիշեցնում, սակայն, Ադրբեջանի ինքնիշխան պահուստները շատ փոքր են»:

Standart & Poor's վարկանիշային գործակալությունը գտնում է, որ այս տարի Ադրբեջանում արժեզրկումը կհասնի 15 տոկոսի, քանի որ պարենի եւ ներմուծվող ապրանքների գները խիստ բարձրացել են:

Հեղինակը նշում է, որ կարգ ու կանոնը պահպանելու համար Ալիեւը բռնությունների է դիմում: Բողոքները հազվադեպ համարվող, չարտոնված ակցիաները մեծ տուգանքների ենթարկվող այդ երկրում բողոքավորների դեմ ոստիկանական ուժեր են ուղարկվում, «կրոնական արմատականները» եւ ընդդիմությունը մեղադրվում են կազմակերպված հանցագործությունների մեջ: Անցյալ ուրբաթ Գյանջայում հազարավոր գործազուրկներ աշխատանք են պահանջել:

Հոդվածում նշվում է, որ չնայած աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու համար նախագահ Իլհամ Ալիեւը 20-ից ավելի հրամանագիր է ստորագրել, սակայն, դրանք որեւէ օգուտ չեն կարող տալ, քանի որ այդ երկրում ՀՆԱ-ի 1 տոկոս անկում է սպասվում:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանում նավթի դարաշրջանն ավարտվել է: Մանաթին չենք կարողանում պաշտպանել, քանի որ ժամանակին չենք կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսությունը», - Duke համալսարանում ասում է Ադրբեջանից ժամանած տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն:

Լոնդոնում Oxford Economics Ltd-ի գլոբալ մակրոհետազոտության ղեկավար Գաբրիել Շտեռն էլ գտնում է, որ արտարժույթի արժեզրկումը հարցի մի կողմն է եւ բողոքները միայն դրա հետ կապելը ճիշտ չէ:

«Հիմնական պատճառը ֆինանսական վիճակի վատացումն ու վատ կառավարումն է: Արժեզրկումը միայն մի սիմպտոմ է», -ասում է նա:

Նշվում է, որ Ադրբեջանում կոռուպցիան չարիք լինելու մասին խոստովանել է նաեւ Ալիեւը:

Fitch Ratings-ի վերլուծաբան Կրիսյանիս Կրուստինսի կարծիքով' «տնտեսական տեսակետից Ադրբեջանը դեռ պահուստներ ունի: Բացի 4,4 մլրդ դոլար պահուստից, դեկտեմբերի 1-ի դրությամբ տեղեկություններով' Նավթի հիմնադրամում 33,6 մլրդ դոլար կա: Մանաթի արժեզրկումից հետո դա հավասար է 2015 թվականին ՀՆԱ-ի 100 տոկոսին: Արժեզրկումների հետ դեռեւս հնարավոր է եղել հավասարակշռել բյուջեն: Արժույթի պաշտպանության գործում կառավարությունը բավարար ռեսուրսներ դեռ ունի»:

Հեղինակի համոզմամբ' ամենադժվար հարցը քաղաքական համակարգը պահելն է, ինչի «ծիծեռնակներից» մեկն այն է, որ այս օրերին ոստիկանությանը հազիվ էր հաջողվել Սումգայիթում չեզոքացնել զայրացած վաճառողների բողոքը: Karnegi հիմնադրամի առաջատար աշխատակից Թոմաս դե Վաալը եւս անցյալ ամիս գրում էր, որ Ալիեւի կողմից «դժգոհ քաղաքացիներին շարունակաբար ծաղրելը կարող է դժվարանալ»:

Միջազգային վարկանիշային Standart & Poor's գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ, գործակալության տերմինաբանությամբ նշանակում է «աղբային» սահման:

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը եւս իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը' Baa3-ից նվազեցնելով Baa1-ի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի մեծ տոկոսներով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչները հունվարի 28-ից փետրվարի 3-ը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու մասին հարցը, սակայն, դրանք անակնկալ կերպ ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված