Հակերները սպառնում են կոտրել Ռուսաստանի կառավարության կայքը՝ Պուտինի երդմնակալության օրը
Ռուսաստան
Միջազգային Anonymous հակերական խումբը Twitter–ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել, որ մայիսի 6–ին ժամը 15:00–ին պատրաստվում է հարձակում գործել government.ru Ռուսաստանի կառավարաության պաշտոնական կայքի վրա և մայիսի 7–ին ժամը 12:00–ին premier.gov.ru կայքի վրա։
Հակերներն այդ քայլով իրենց աջակցությունն են հայտնել «Միլիոնանոց երթի» մասնակիցներին, և հայտնել, որ աջակցում են ցույցերին՝ կոտրելով «կեղծ կառավարական կայքերը»։
«Մենք «Անանուն ենք»։ Մեր անունը լեգիոն է։ Մենք չենք ներում և չենք մոռանում։ Սպասե՛ք մեզ», – այսպիսի խոսքերով ավարտվում հակերների հայտարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)