Հանրապետությունից փետրվարի 15-ի դրությամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ թվում արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)