Ռուսաստանը չի դադարի ռմբակոծել Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին՝ նույնիսկ ամբողջական հրադադարի դեպքում. Գատիլովի հարցազրույցը՝ «Spiegel»-ին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանը շարունակելու է ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը, նույնիսկ այն դեպքում, եթե հաջողվի տարածաշրջանում ամբողջական հրադադար հաստատել: Այս մասին գերմանական «Spiegel» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
Այսպիսով, դիվանագետը պատասխանել է հարցին, թե ինչու ՌԴ-ն չի դադարում օդային հարվածներ հասցնել առնվազն Հալեպի շրջանում՝ հրադադարի շուրջ բանակցությունների անցկացման ընթացքում:
Գատիլովն ընդգծել է, որ Ռուսաստանը պայքարում է ԻԼԻՊ, «Ջեբհադ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Իսկ հրադադարը չի տարածվում ահաբեկիչների վրա: Այն կկնքեն կողմերը, որոնք իրապես շահագրգռված են դրանում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում