Պուտինի երդմնակալության արարողությունը կցուցադրվի վեց հեռուստաալիքներով
Ռուսաստան
Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը միանգամից ուղիղ եթերում կհեռարձակվի ռուսական վեց հեռուստաալիքներով, հաղորդում է «Կոմերսանտ»–ը։
Այն կհեռարձակվի է «Первый канал», «Россия 1», «ТВ Центр», НТВ, «Пятый канал» և «Россия 24» հեռուստաալիքներով։ Թերթը նշում է, որ նախկինում ՌԴ նախագահների երդմնակալության արարողությունն ուղիղ եթերում առավելագույնը հեռարձակել են ռուսական երեք հեռուստաալիքներ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)