Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Հայտնի են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» մրցանակաբաշխության հաղթողները

Տնտեսություն

2015թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակներում պարգևատրվում են Բորսայի և արդեն երկրորդ տարին անընդմեջ նաև Դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսևորած անդամները:

2015թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ են հանձնվել հետևյալ անվանակարգերում'

 Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

 Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,

 Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,

 Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,

 Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում,

 Բորսայի լավագույն անդամ գեր-անվանակարգում:

Այս տարի ևս Բորսայի կողմից մրցանակ հանձնվեց «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում, որի հաղթողին որոշեցին Բորսայի անդամների անունից հանդես եկող առևտրի մասնակիցները (թրեյդերները)՝ թեկնածուների առաջադրման և այնուհետև փակ-գաղտնի քվեարկության միջոցով:

2015թ.-ի արդյունքներով Դեպոզիտարիայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում'

 Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

 Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում,

 Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար,

 Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ,

 Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ,

 Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից:

«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Արմենբրոկ» ԲԲԸ-ն և «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող դարձավ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ն' լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ին:

«Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ -ն:

«Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող դարձավ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արարատբանկ» ԲԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին:

Մրցանակաբաշխության ժամանակ անցկացված փակ-գաղտնի քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի առևտրի մասնակից Կարեն Սարգսյանը:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում այս տարի հաղթող դարձավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն:

«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին:

«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում հաղթող դարձավ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որտեղ առաջադրված էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ» գեր-անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: Լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

«Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող դարձավ «Արմենբրոկ» ԲԲԸ աշխատակից Էլմիրա Ղալումյանը: Առաջադրված թեկնածուների շարքում էին նույն ընկերության աշխատակից Էլեն Ղազարյանը և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ը աշխատակից Լուսինե Դավոյանը:

Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am կայքի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» էջը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայքը՝ www.nasdaqomx.am:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված