Samsung-ն անոնսից մեկ շաբաթ առաջ ցուցադրել է Galaxy S7-ը
Տնտեսություն
Ինդոնեզիայում Samsung-ի ստորաբաժանումը YouTube-ում հրապարակել է տեսագրություն, որտեղ կարելի է տեսնել Galaxy S7 առաջատար սմարթֆոնը, որի նախնական ցուցադրությունը պետք է կայանա այս շաբաթվա վերջին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեսահոլովակն իրենից ներկայացնում է գովազդ. դրանում ցուցադրված է, թե ինչպես է ինդոնեզացի նետաձգուհի Դելի Թրիսյադինդան մարզվում՝ օգտագործելով Samsung-ի նոր սմարթֆոնը:
Ընկերության հաջորդ առաջատարն արտաքինից նման է անցյալ տարվա Galaxy S6-ին և S6 Edge-ին: Եթե դատելու լինենք գովազդային հոլովակից, գաջեթը կլինի «ջրակայուն»: Բացի դրանից, տեսագրության մեջ կարելի է նկատել, որ մարզուհին օգտագործում է դյուրակիր հենակալ, որը թույլ է տալիս սմարթֆոնը լիցքավորել անհաղորդալար եղանակով:
Galaxy S6-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա փետրվարի 21-ին Բարսելոնի Mobile World Congress-ի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)