Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Դուք ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը. Մեդվեդևը՝ Տիգրան Սարգսյանին

Տնտեսություն

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը: «Իսկ հիմա Դուք ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, իսկ ավելի կոնկրետ՝ մեր Եվրասիական հանձնաժողովը: Առաջին հերթին, ես ցանկանում եմ Ձեզ հաջողություն մաղթել: Դա բարդ, բայց, իմ կարծիքով, նաև հետաքրքիր աշխատանք է, որովհետև այն ուղղված է ինտեգրացիային, լուրջ արդյունքների հասնելուն, որոնք շահավետ կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համար»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ իրենց միջև շփումներն առավել հաճախակի կլինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ինչպես նաև այն հանգամանքը, որ լինելու են տարբեր միջոցառումներ, որոնք կազմակերպելու են թե՛ միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, թե երկրների նախագահները: «Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է լիարժեք աշխատանք տանել հանձնաժողովի նոր կազմի հետ, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք այս պահին արդիական են: Խոսքը նորմատիվ բազայի կատարելագործման մասին է: Կան շատ փաստաթղթեր, որոնք պետք է կյանքի կոչվեն: Դրանք պետք է համաձայնեցնել: Սա այդքան էլ հեշտ գործ չէ: Կարևոր է նաև ելքեր գտնել տարբեր, այս պահին արդիական դժվարին իրավիճակները հաղթահարելու համար, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միության համար»,- հավելել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևը հայտնել է նաև, որ խնդիրներ են առաջացել Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրումներ հարցում: «Դուք գիտեք, մենք խնդիրներ ունենք Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել: Այս ամենը ևս մտնում է այն հարցերի մեջ, որոնք մենք պետք է համաձայնեցնենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին ջերմ խոսքերի ու իրեն վստահելու համար: «Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որը դրված է ինձ վրա, գիտակցում եմ մեր երկրների լուրջ սպասումները, որովհետև և՛ մեր երկրների քաղաքացիները, և՛ բիզնեսը ցանկանում են իրական արդյունքներ տեսնել ինտեգրացիայից: Մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրացիան աշխատում է, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների համար: Իհարկե, նաև Ձեր աջակցությունը մեզ մեծապես կօգնի արդյունավետ առաջ շարժվելու համար: Ինձ գոհացնում է Ձեր խոսքը, որ մեր հանդիպումները պարբերական են լինելու: Դա, անկասկած, կօգնի շատ հարցեր լուծել որքան հնարավոր է արագ»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված