Էրդողանը տառապում է մեգալոմանիայով. Politics First
Համաշխարհային Մամուլ
Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին՝ օտարերկրյա դիվանագետներն ավելի են հակված այն կարծիքին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոգեպես անառողջ է: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Politics First հանդեսի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադոպուլոսը:
«Էրդողանը տառապում է մեգալոմանիայով, հավատում է իր մարգարեական նշանակությանը: Որպես պետության ղեկավար՝նա խիստ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,- ասել է լրագրողը:
Պապադոպուլոսը հավելել է նաև, որ փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել, Էրդողանի վարած քաղաքականության արդյունքն է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում