Օբաման կարող է Կուբա այցելել արդեն այս տարվա մարտին. Reuters
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող Է Կուբա այցելել այս տարվա մարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ինչպես հայտնել Է ASC հեռուստաալիքը, այցի մասին արդեն փետրվարի 18-ին պաշտոնապես կհայտարարեն Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները:
Օբաման կդառնա ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը կղզի-պետություն կայցելի Կուբայական հեղափոխությունից հետո: 1928 թվականին Կուբա պաշտոնական այց Է կատարել ԱՄՆ-ի 30-րդ նախագահ հանրապետական Ջոն Քալվին Քուլիջը:
2014 թվականի վերջին ԱՄՆ-ը եւ Կուբան ձեռնամուխ են եղել հարաբերությունների բարելավմանը: 2015 թվականին Վաշինգտոնում եւ Հավանայում բացվել են երկու երկրների դեսպանատները, բացի այդ, ԱՄՆ-ի ֆիննախը եւ առեւտրի նախարարությունը չեղարկել են Կուբայի նկատմամբ կիրառվող մի շարք սահմանափակումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում