ՀԷՑ-ի պարտքի համար կառավարությունը վարկ կվերցնի
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից վարկ է վերցնում՝ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու համար:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ վարկը վերցվում է մոտավորապես 30 տարով և 14-15 տարին կլինեն արտոնյալ պայմաններ:
Երվանդ Զախարյանն ասաց, որ վարկը վերցվում է 1.5 տոկոսով:
Նշենք, որ Զախարյանը խուսափեց լրագրողների այն հարցին պատասխանելուց, թե ինչո՞ւ է պետությունը վարկ վերցնում ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար և ճողոպրեց դուրս:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)