Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

ՀԷՑ-ի պարտքը մարելու համար վերցվելիք վարկից կոռուպցիայի հոտ է փչում. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն

Այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից վարկ է վերցնում՝ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու համար: Զախարյանն ասաց, որ վարկը վերցվում է մոտավորապես 30 տարով, և 14-15 տարին կլինեն արտոնյալ պայմաններ: Նրա խոսքով՝ վարկը վերցվում է 1.5 տոկոսով: Առաջին հայացքից սովորական թվացող այս որոշման մեջ շատ մութ կողմեր կան։ Առաջինն այն է, որ Զախարյանը հրաժարվեց ասելուց, թե ինչքան է կազմում վարկի չափը, երկրորդ՝ էլեկտրէներգիայի թանկացման ժամանակ կառավարությունը հայտարարում էր, որ այդ գումարներով փակելու են նաև ՀԷՑ-ի պարտքը, երրորդ՝ այս որոշման նախագիծը նախապես կառավարության օրակարգում չի եղել։ Այն ներկայացվել է այսօր՝ նիստի ժամանակ և հապճեպ ընդունվել է։ Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարոն Մանուկյան, նախ խնդրում եմ ներկայացնել Ձեր մտավախությունները և տեսակետը՝ այս որոշման վերաբերյալ։

- Մենք այժմ քննարկում ենք մի բան, որը թափանցիկ ձևով ներկայացված չէ։ Մենք չգիտենք վարկի գումարի չափը, նպատակի մասին գիտենք միայն Երվանդ Զախարյանի ասածներով, որն իմ կարծիքով անլուրջ է։ Հիմա բացատրեմ՝ ինչու։ Մենք 2014 և 2015 թվականների էլեկտրաէներգիայի բարձրացումներով վճարել ենք այդ ընկերության կուտակած պարտքը։ Թվերով ասեմ. 36 մլրդ դրամի կարգի պարտք էր կուտակվել, ըստ Ռոբերտ Նազարյանի խոսքերի։ 2014 թվականի հոսանքի սակագնի բարձրացմամբ՝ մենք վճարեցինք 12 մլրդ դրամի պարտքը, իսկ 2015 թվականի սակագնի բարձրացումով մնացած 24 մլրդ դրամը։ Սա պաշտոնական իրենց հիմնավորումներն էր։ Մի բան եմ ուզում ասել, որը շատ կարևոր է։ Երբ Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Նազարյանը հայտարարում էին, որ փնթի մենեջմենթի համար մենք ոչ մի լումա չենք վճարելու։ Հիմա, եթե Երվանդ Զախարյանի ասածները լուրջ են, ապա մենք շարունակելու ենք վճարել փնթի մենեջմենթի համար՝ վարկի տեսքով։ Այս վարկի մեջ որևէ տրամաբանություն չկա։ Էլ չեմ խոսում, որ մոտ մեկ ամիս առաջ Զախարյանը խրոխտ դեմքի արտահայտությամբ ասում էր, որ ՀԷՑ-ը շահույթով է աշխատում, նվազեցրել է տեխնիկական կորուստների գործակիցը։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է կառավարությունը վարկ վերցնում բնական մենաշնորհ ունեցող ընկերության համար, հատկապես երկարաժամկետ վարկ։

-Ստացվում է՝ հասարակությունն անուղղակիորեն վճարելու է այս երկարաժամկետ վարկը։

-Ոչ թե անուղղակիորեն, այլ հենց ուղղակիորեն վճարելու ենք։ Այս տեսանկյունից մի բան եմ ուզում ասել։ Վճարողի համար նույնիսկ մեկ տոկոսոն է բարձր, իսկ այս դեպքում վարկը 1,5 տոկոսով է: Երվանդ Զախարյանի համար միևնույն է, քանի որ ինքը չի վճարելու։

-Այս գործարքի մեջ կոռուպցիայի հո՞տ եք առնում։

-Իմ մոտեցումը հետևյալն է։ Երբ որ մի բանը թափանցիկ չէ, ուզում են ծածկադմփոց անել, դա արդեն վտանգավոր է և անարդյունավետության և կոռուպցիայի հոտ է փչում։ Ես այսօր փորձել եմ Համաշխարհային բանկում որևէ բան գտնեմ այս համաձայնագրի մասով, բայց որևէ տեղեկատվություն չկա։ Էներգետիկայի նախարարության կայք եմ մտնում հույսով, որ ինչ-որ բան կգտնեմ, բայց այնտեղ էլ ոչ մի բան չկա։ Ստացվում է՝ եթե մի բանը թաքուն է, պարզ չէ, նշանակում է՝ մենք էլի գործ ունենք հերթական անլուրջ գործարքի հետ։ Ով առաջինը մեզ վարկ է տալիս, մենք վերցնում ենք, հետո մտածում, թե ինչ պետք է լինի։ Մինչդեռ, նորմալ կառավարությունները սկզբում քննարկում են վարկի իմաստը, այդ թվում հանրության հետ, ու նոր դրա հիման վրա կայացնում որոշումներ։

-Կարո՞ղ ենք փաստել, որ կառավարությունը և ՀԷՑ-ը հերթական անգամ խաբում են ժողովրդին։

-Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ մենք ենք վճարելու փնթի մենեջմենթի համար, այս վարկի վերցնելով, մենք, ըստ էության, փաստում ենք, որ մենք փնթի մենեջմենթի ժամանակ, հիմա ավելի թափանցիկ ձևով ենք վճարելու։ Եվս մեկ անգամ կարող ենք փաստել, որ իրենց խոսքը և գործը չի համընկնում իրար հետ։ Եթե, Զախարյանի ասելով, ՀԷՑ-ը շահույթով է աշխատում, ինչո՞ւ են վարկ վերցնում, պարտք փակում։ Բնակչությունը 1,8 մլրդ դրամ ավել գումար է արդեն վճարել ՀԷՑ-ին։ Այսինքն՝ մենք ՀԷՑ-ի պարտքը մարել էինք, մի բան էլ 1,8 դրամ ավել ենք վճարել, քանի որ միջին կշռված սակագինը, եթե իջնում է, ավելի արագ է մարվում պարտքը։ Եթե մենք նայում ենք պաշտոնական փաստաթղթերը, ապա դրանցում հաստատ ՀԷՑ-ին պարտք չկա։

Քրիստինա Աղալարյան


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված