Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ներդրումների աճին նպաստելու համար բիզնես ֆորում կանցկացվի. հրավիրված են լինելու ղեկավար կազմեր և՛ ԵՏՄ-ից, և՛ Իրանից (տեսանյութ)

Տնտեսություն

BBA ընկերությունը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումը, որը տեղի կունենա ապրիլի 22-ին: Ֆորումի նպատակների շուրջ armlur.am-ը զրուցեց «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի հետ:

-Պարո՛ն Փենեսյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր կողմից կազմակերպվող բիզնես-ֆորումը:

-BBA ընկերությունը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «Ինվեստ Արմենիա» բիզնես-ֆորումը, որը, կարելի է ասել, արդեն ամենամյա բնույթ է կրում: Նշեմ, որ նախորդ ֆորումը մենք կազմակերպել էինք 2015-ի մայիսի 8-ին: Այս անգամ այն կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում' ապրիլի 22-ին, եւ հիմնական թեման լինելու է Հայաստան-Իրան-ԵՏՄ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Այս թեմայի շուրջ քննարկմանը հրավիրված են լինելու նաեւ ղեկավար կազմեր ե՛ւ ԵՏՄ-ից, ե՛ւ Իրանից: Մենք ունենք նախնական համաձայնություն, որ բիզնես-ֆորումին կմասնակցեն գործարար աշխարհի ներկայացուցիչներ Իրանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Հայկական կողմն այս թեմայի քննարկման ժամանակ կներկայացնի Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ինչպես նաեւ մենք կունենանք այլ զեկուցողներ այս թեմայի շուրջ: Երկրորդ թեման վերաբերելու է 2017, 2018 թվականների համար տնտեսական կանխատեսումներին: Եվ, վերջապես, երրորդ քննարկվելիք հարցը դա միջազգային խոշոր ցանցերում Հայաստանի արտադրանքի վաճառքի հնարավորություններն են: Մենք գիտենք, որ Հայաստանում ունենք համաշխարհային խոշոր ցանցի ներկայացուցիչ հանձին Քարֆուրի, եւ մեզ հետաքրքիր է' ինչ պայմաններ կան, որ Հայաստանի արտադրողը կարող է իրականացել եւ ունենալ վաճառք ոչ միայն Հայաստանում, այլեւ Քարֆուրի ամբողջ ցանցում: Բիզնես-ֆորումի ընթացքում կցուցադրվեն նաեւ հաջողված ընկերությունների պատմություններ, ինչպես նաեւ կներկայացնենք վերջին տարիներին խոշոր ներդրումներ կատարած ընկերությունների ցանկը:

-Դուք ասացիք, որ առաջին անգամ չեք նման ֆորում կազմակերպում: Նախորդն ի՞նչ հաջողություններ է ունեցել, եւ որքանո՞վ են նման միջոցառումները կարեւոր:

-Բիզնես-ֆորումը մի հարթակ է, որտեղ գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են հայտնել իրենց տեսակետները, լսել նոր առաջարկություններ, կանխատեսումներ անել եւ ընդհանուր քննարկման սեղանի շուրջ տարբեր հարցերի լուծումներ գտնել: Այս ժամանակահատվածում սա շատ կարեւոր է, քանի որ գիտենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել են, եւ այստեղ շահեկան դիրքերում կարող է գտնվել նաեւ Հայաստանը: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանի համար որտեղ է այդ շահեկանությունը: Այս թեմաները մենք կքննարկենք, կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի եւ ժամանակին:

-Այնուամենայնիվ, նման ֆորումներ հաճախակի են կազմակերպվում, սակայն նկատելի արդյունքներ շատ հազվադեպ են լինում: Այս դեպքում ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:

-Ես չեմ կարող ասել ուրիշների կազմակերպածների մասին, սակայն մեր կազմակերպածներից հետո հետաքրքրություններ եմ ունեցել ուրիշների կողմից եւ ասեմ Ձեզ, որ մենք ներկայացնելու ենք այն ընկերությունների ցանկը, ովքեր պատրաստ են իրենց ընկերությունը կա՛մ ամբողջովին, կա՛մ մասամբ վաճառել' ակնկալելով նոր ներդրումներ: Եթե կարողանանք ճիշտ ներկայացնել ներդրումային դաշտը, սա խթանիչ ուժ կլինի Հայաստանի տնտեսության համար' հաշվի առնելով, որ մենք ունենալու ենք տարբեր երկրներից գործարարներ: Մենք կունենանք բիզնես-պրոյեկտներ, որոնք եւս կներկայացվեն այդ ֆորումի ժամանակ:

-Այսինքն' դա կնպաստի՞ նաեւ ներդրումների աճին:

-Միանշանակ, մեր նպատակը հենց այն է, որ մենք նպաստենք ներդրումների աճին ու նոր գործընկերներ ձեռք բերենք Հայաստանից դուրս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված