«Ջեբհադ ան-Նուսրա»-ն պատրաստվում է հրահրել Ռուսաստանին. Die Welt
Համաշխարհային Մամուլ
«Ջեբհադ ան-Նուսրա»-ն ցանկանում է հրահրել Ռուսաստանին՝ հրադադարը խախտելուն: Այս մասին Die Welt թերթի հեղինակներից մեկին պատմել է ահաբեկչական խմբավորման գրոհայինը, որի հետ նրանք հանդիպել են թուրքական սրճարաններից մեկում:
«Սիրիայում և Իրաքում «Ալ-Քաիդայի» «ամենավտանգավոր մասնաճյուղից» 37-ամյա ահաբեկիչի կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով փետրվարի 27-ին Սիրիայում հաստատված հրադադարը «հիմարություն» է:
Die Weltը հիշեցնում է, որ «Ջեբհադ ան-Նուսրա»-ն և «Իսլամական պետություն»-ը հրադադարի մասին համաձայնագրի մեջ ներառված չեն. ռուսական և ամերիկյան ինքնաթիռները հետագայում ևս հարձակվելու են նրանց վրա:
Սակայն ռումբերն «ամենաքիչն են մտահոգում» Աբու Մուսաբին, նշում է հեղինակը: Գրոհայինը գտնում է, որ իր խմբավորումը, որը բաղկացած է 10 հազար մարդուց՝ իրական ուժ ունի Սիրիայում, և նա ցանկանում է վերջ տալ հրադադարի ռեժիմին:
««Ջեբհադ ան-Նուսրա»-ն, անշուշտ, կցանկանար, որպեսզի հրադադարի ռեժիմը խախտվեր: Եվ դրա համար արդեն ռազմավարություն գոյություն ունի՝ հրահրել ռուսներին»,- գրում է Die Welt-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում