Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Մեղրիում ծիրանենին ծաղկել է. գյուղնախը խորհուրդներով դիմում է գյուղացիներին

Տնտեսություն

Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայումս, նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում, Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու ծառատեսակների (հատկապես կորիզավոր) մոտ սկսել է հյութաշարժությունը, և ընթանում են ակտիվ կենսական պրոցեսներ: Մեղրու ցածրադիր հատվածներում ծաղկել է ծիրանենին, հյուսիս-արևելքում' հոնին, Արարատյան դաշտում մինչև մարտի 15-ը սպասվում է ծիրանենու մասայական ծաղկում:

Նշված պայմաններում անհրաժեշտ է արագ ավարտել կորիզավորների էտը, ծառերի բների մշակումը կրակաթի լուծույթով (բների սպիտակեցում), սնկային հիվանդությունների դեմ բուժումը պղինձ պարունակող պատրաստուկներով: Պետք է արագացնել այգեբացը, քանի որ հողում ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում աչքերը կարող են վնասվել: Անհրաժեշտ է բացել վազերի բունը և սկսել էտն ու ձևավորումը: Խաղողի վազերի էտն Արարատյան դաշտում ցանկալի է ավարտել մինչև մարտի 20-ը: Խորհուրդ է տրվում պտղատու և խաղողի այգիների էտից առաջացած թափուկն ու բուսական մնացորդները կուտակել այգու մերձակա հատվածներում' հետագա հնարավոր ցրտահարությունների դեպքում ծխակույտերի պատրաստման համար օգտագործելու նպատակով:

Վաղահաս կարտոֆիլի տունկն Արարատյան դաշտում նպատակահարմար է կատարել մարտի 5-20-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս պալարների տնկումը կատարել առնվազն 14-16սմ խորությամբ (ընդունված 10-12 սմ-ի փոխարեն), նկատի ունենալով, որ հողի ավելի խորը շերտերում ջերմաստիճանն անհամեմատ ցածր է, և ծլումը որոշ չափով կուշանա, իսկ հաստ հողաշերտը ծիլը կարող է հաղթահարել մի փոքր ավելի ուշ ժամկետում: Եթե հետագայում կարտոֆիլի ծիլերը մոտենան հողի մակերևույթին և առկա լինի ցրտահարության վտանգ, ապա փոքր տարածքների վրա կարելի է ձեռքի գործիքներով պալարները մի քանի սանտիմետր լրացուցիչ հողաշերտով ծածկել, իսկ մեծ հողակտորների վրա' կուլտիվատորի միջոցով, բուկլիցի թաթիկներով թմբերը զգուշությամբ (տրակտորի դանդաղ ընթացքով) ծածկել 2-4 սմ հողաշերտով:

Արարատյան հարթավայրի պայմաններում սմբուկի (բադրիջան), տաքդեղի ցանքը արևային ջերմոցներում պետք է կատարել մարտի 1-10-ը, լոլիկինը' մարտի 5-15-ը, իսկ սածիլումը բաց դաշտում' ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը: Նախալեռնային գոտում ջերմոցներում սմբուկի, տաքդեղի ցանքը պետք է կատարել մարտի 20-ից մինչև ապրիլի առաջին տասնօրյակը, լոլիկինը' ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը բաց դաշտում' հունիսի 1-15-ը:

Պետք է նկատի ունենալ, որ օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմերի ծլարձակումն արևային ջերմոցներում հնարավոր է սովորականից ավելի վաղ դիտվի, և ժամանակին օդափոխություն չապահովելու դեպքում ծիլերը կարող են վնասվել:

Ներկայումս նախարարության մասնագետների կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են մշտադիտարկումներ ջերմաստիճանային ռեժիմի և բույսերի աճի ու զարգացման փուլերի ընթացքի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների, դիտարկումների, վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, գյուղացիական տնտեսություններին կտրվեն համապատասխան մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված