Պուտինը գլխավոր խաղացողն է սիրիական հակամարտությունում. Europe 1
Համաշխարհային Մամուլ
Սիրիայում հրադադարը՝ հաստատված Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ, հերթական անգամ հաստատում է այն փաստը, որ «Վլադիմիր Պուտինը խլում է նախաձեռնությունը և իր վրա վերցնում գլխավոր խաղացողի դերը» սիրիական ճգնաժամում, հաղորդում է Europe 1-ը:
Ինչպես ընդգծել է ռադիոկայանի լրագրող Գվենդոլին Դեբոնոն, Սիրիայում վերջին զարգացումների վերաբերյալ իր ռեպորտաժում, «ՌԴ նախագահի հաղթական դիրքորոշումը փաստող վառ օրինակ են Սիրիայի ազգային խորհրդի և ընդդիմադիր ուժերի նախկին մամուլի քարտուղար Բասմա Քոդմանիի հայտարարությունները, ով հանդես է եկել՝ ընդդեմ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի՝ երկրում ճգնաժամի հենց սկզբից: Europe 1-ին տված հարցազրույցում Քոդմանին խոտովանել է, որ Ռուսաստանն «օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ սիրիական ճգնաժամի կարգավորման պայմանները որոշելու համար»:
Դեբոնոյի խոսքով՝ ընդամենը մի քանի ամիս առաջ լսել նման բան մոլի ընդդիմադիրի շուրթերից՝ պարզապես անհնար կլիներ, իսկ դա ցույց է տալիս, որ իրավիճակը փոխվել է՝ հօգուտ Ռուսաստանի նախագահի՝ առաջին հերթին՝ պայմանավորված «համակարգված ռմբակոծություններով՝ ուղղված ապստամբների դեմ՝ առանց հաշվի առնելու խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերին»: Europe 1 թղթակցի կարծիքով՝ Պուտինին հաջողվել է երկու խնդիր իրականացնել Սիրիայում. աջակցել Ասադի ռեժիմը, «որը նախկինում գրեթե անկման եզրին է եղել», ինչպես նաև «դառնալ այն գործիչներից մեկը, որոնք որոշելու են Սիրիայի ապագան»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում