Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը 72 ռուբլուց ցածր է
Տնտեսություն
Մոսկովյան բորսայի աճուրդներում դոլարի փոխարժեքն ընկել է 1.6 տոկոսով' ցածր լինելով 72 ռուբլու շեմից: Վկայակոչելով ТАСС-ին' գրում է «Արմենպրես»-ը' նշելով, որ այս ցուցանիշը առաջին անգամ է գրանցվում 2015-ի դեկտեմբերի 29-ից հետո: Եվրոն վաճառվում է 79.25 ռուբլու սահմաններում' անկումը 1.2 տոկոս: Դրան զուգահեռ Brent նավթի գները Լոնդոնի բորսայում բարձրացել է մինչև 38 դոլար մեկ բարելի դիմաց:
Ըստ ТАСС-ի ավելի վաղ հրապարակման' Ռուսաստանի բանկը մարտի 5-9-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել էր 73.1854 ռուբլու սահմաններում, որը 63.88 կոպեկով ցածր է նախորդ ցուցանիշից: Եվրոյի պաշտոնական փոխարժեքն իջեցվել է 9.39 կոպեկով' հասցվելով 80.1161 ռուբլու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)