Մեդվեդևը հաջողություն է մաղթել Պուտինին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը երկու օր հետո կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից, շնորհակալություն է հայտնել կառավարությանը համատեղ աշխատանքի և համագործակցության համար, ինչպես նաև հաջողություն մաղթել նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բարձրագույն պետական պաշտոնը ստանձնելու գործում, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
«Ես կառավարության անդամներին, դատական համակարգի ներկայացուցիչներին, գլխավոր դատախազին, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, նախագահական ապարատի բլոկին առաջին հերթին հրավիրել եմ՝ շնորհակալություն հայտնելու այս տարիներին համատեղ աշխատանքի և համագործակցության՝ ես չեմ վախենում այդ բառն ասել թիմային աշխատանքի համար», - ասել է Մեդվեդևը՝ օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)