Մախաչկալայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրվի 1–ական մլն ռուբլի
Ռուսաստան
Մախաչկալայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրվի 1–ական մլն, իսկ ծանր վիրավորվածներին` 400 հազարական ռուբլի։ РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնել ՌԴ վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Զոհվածների ընտանիքները կստանան 1–ական մլն, ծանր վնասվածքներ ստացաները` 400 հազարական, իսկ նրանք, ովքեր ստացել են թեթև վնասվածքներ` 200 հազարական ռուբլի»,– հայտարարել է Պուտինն այսօր` մայիսի 5-ին, ՌԴ կառավարությանը կից վետերանների հարցերի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան` Մախաչկալայում մահապարտ–ահաբեկիչը պայթեցրել է իրեն ու իր մեքենան, ինչին որոշ ժամանակ անց հետևելէ մեկ այլ պայթյուն։ ՌԴ ՆԳՆ վերջին տվյալներով` 13 մարդ զոհվել է, ավելի քան 100–ը` ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)