Երեք զինվորական փորձել են մոտ 230 կգ պայթուցիկ նյութ վաճառել Կրասնոյարսկում
Ռուսաստան
Կրասնոյարսկի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները քրեական հետաքննության դաշնային ծառայողների հետ համատեղ հատուկ գործողությունների արդյունքում մայիսի 3–ին ձերբակալել են երեք զինվորականի, որոնք փորձել են վաճառել շուրջ 230 կիլոգրամ պայթուցիկ նյութ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Վաճառելու նպատակով գողացվել է 228 կիլոգրամ պայթուցիկ նյութ։ Ավագ լեյտենանտը՝ երկու զինվորների հետ, գողոնը փորձել է վաճառել քաղաքացիական անձանց։ Գողոնի արժեքը կազմել է 6 հազար ռուբլի», - ասել է ՆԳՆ շրջանային մամլո ծառայության քարտուղարը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործներին սպասվում է 12 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)