Ռուսաստանը ոչ մի դեպքում չի հարձակվի Թուրքիայի վրա. Super Express
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը երկրի ռազմական պոտենցիալի ամրապնդման հետ միասին սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, սակայն Վարշավայի համար Մոսկվան թշնամի չէ: Նման վստահություն է հայտնել Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոհը: Super Express-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Լեհաստանը որպես առանձին երկիր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության:
Սակայն Սոլոհը հիշեցրել է Ռուսաստանին, որ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակման դեպքում Մոսկվան ռազմական պատասխան կստանա, որը կարող է հանգեցնել ամբողջ Արևմուտքի հետ զինված հակամարտության: Միևնույն ժամանակ պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չի ցանկանում զավթել Լեհաստանի տարածքը, սակայն ակնկալում է «մեծացնել իր ազդեցությունը նախկին խորհրդային տիրույթում»:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը, Պավել Սոլոհը հայտարարել է, որ դիմադրությունը չի վերածվի զինված հակամարտության:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում