Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

ԼՂՀ կառավարությունը հաստատել է Արցախի տնտեսական զարգացման 2016թ. ծրագիրը

Տնտեսություն

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Այն նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը: Ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել տեղական արտադրության արտահանելի հատվածը, մասնավորապես, նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը և էլ ավելի խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 2,530 մլրդ դրամ գումար:

Վարչապետն իր խոսքում կարևորել է տվյալ ծրագրի նշանակությունն արտադրության և արտահանման խթանման համար: «Նախագահի հանձնարարականը կա միջոցներ ձեռք առնել հատկապես վերամշակման արտադրությանն աջակցելու նպատակով: Կարճ ժամանակ ունեք կառավարությանը ներկայացնելու, թե այդ առումով ինչ քայլեր կարող ենք իրականացնել, քանի որ արտադրողների համար պետք է որոշակիություն մտցվի աջակցության գործիքների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին պլանավորել բերքի ձեռքբերման ու արտահանման գործընթացները»,- նշել է վարչապետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանին:

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը: Ծրագրի համաձայն, հանրապետությունում կիրականացվի ևս մեկ սոցիալական միջոցառում՝ պետական աջակցությամբ հանրապետության բնակչությունը կունենա անվճար առնվազն ութ հեռուստաալիքների և երեք ռադիոալիքների ընդունման հնարավորություն:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են ԼՂՀ 2016թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես նաև 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կստեղծվեն համապատասխան պայմաններ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վկայագրման, ուսումնասիրման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և հուշարձանների պահպանմանը: Ծրագրի իրականացման միջոցառումների համար կհատկացվի 100 մլն դրամ:

Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և պատրաստելու Գտչավանքի և Ամարասի վանքերի վերականգնման ճշգրիտ նախագծերը, որպեսզի, ըստ դրանց, հստակեցվեն անելիքները և միջոցներ հայթայթվեն այդ արժեքավոր հուշարձանների պատշաճ վերականգնման համար:

Կառավարության որոշմամբ սահմանվել են 2016թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը: «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության համար այդ չափը սահմանվել է 15,6 տոկոս, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության համար' 5,1 տոկոս: Այդ որոշման արդյունքում համապատասխան մատակարարող ընկերությունների համար անհրաժեշտություն չի առաջանա կատարել անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր:

Նիստում հաստատվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը, ինչպես նաև փոփոխություն է մտցվել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշման մեջ, որն ուղղված է ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմինը հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ամրագրված դրույթներով: Որոշմամբ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթական համակարգ, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել կրթության առանձնահատուկ պայմաններ, ինչպես նաև ներդնել այդ կրթության կազմակերպման և գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր՝ 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը: Արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փ ոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

«3 մլն դրամը բավարար գումար չէ տուն կառուցելու համար, այլ աջակցություն է կառուցման գործընթացին, որի միջոցով զգալիորեն խթանում ենք բնակարանաշինությունը շրջաններում: Մենք ակնկալում էինք, որ հայտերը շատ են լինելու, և մեր միջոցները չեն բավարարելու սկզբնական փուլում: այժմ, երբ արդեն մի քանի տասնյակ ընտանիքների տրամադրել ենք դրամաշնորհ, տարիքային շեմը բարձրացնում ենք, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան օգտվել այս ծրագրից: հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վարչակազմերին շրջաններում գույքագրել կարիքներն ու հնարավոր հայտերը, որպեսզի աստիճանաբար ընդլայնենք շահառուների տարիքային կազմն ու քանակը: Ավելին՝ հեռու չէ այն օրը, երբ լրիվությամբ կվերացվի տարիքային սահմանափակումը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով որոշմանը:

Կառավարության որոշմամբ անժամկետ բնույթ է հաղորդվել հանրապետության բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական ծրագրին, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրական և արդյունավետ է գնահատվել:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին գնահատել ծրագրի իրականացման մեխանիզմների կիրառականությունը, բացահայտել դրանց խնդիրները և, արդյունքում, հնարավորինս հեշտացնել վարչարարությունը, որպեսզի ուսանողները դժվարություններ չունենան այդ աջակցությունից օգտվելու հարցում: Վարչապետի խոսքով՝ գործող մեխանիզմը հիմք է դառնալու ուսանողների տրանսպորտային ծախսերը սուբսիդավորելու հետագա ծրագրերի համար:

Գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Նախարար Ն. Աղաբալյանի խոսքով՝ մշակութային միջոցառումների հիմքում շարունակելու է մնալ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակութային ինքնության վերարտադրությունը: Նախատեսվում են նաև նոր նախագծեր: 2016թ. մշակութային միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվելու է 102 մլն դրամ, իսկ հիմնականում շրջանների երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացմանն ուղղված երիտասարդական մի ջոցառումների համար՝ 36 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատվել է նաև պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների 2016թ. ծրագիրը: Վերջինիս նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում 2013 և 2014 թվականներին տնկված անտառներում իրականացնել խնամքի աշխատանքներ՝ դիմադրությունը և անտառի որակը բարձրացնելու, տեսակային կազմը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել անտառային ուսումնասիրություններ, որոնց միջոցով կորոշվեն 2017 թվականի համար հատատեղերը: Ծրագրի իրականացումը կապահովի անտառների բնապահպանական, միջավայրաստեղծ, հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգիենիկ և առողջապահական գործառույթների իրացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 6,623 մլն դրամ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է անտառահատման վերահսկողության գործընթացից և կարևորել, որ այդ հարցում հետևողական ու շարունակական քայլեր կատարվեն պատասխանատու մարմինների կողմից: Անդրադառնալով որսագողության խնդրին՝ գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել առկա միտումներից և հանձնարարել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ոստիկանությանը համատեղ ուժերով խստացնել վերահսկողությունը և ակտիվացնել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ունենալ կամավորական փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ, ինչպես նաև հասարակական բնագավառում ստեղծել այդ շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքեր և նյութական պայմաններ:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմն ու անդամների գործառույթները՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը շրջվարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներին հիշեցրել է սահմանված ժամկետներում տոնական ծրագրերի կազմման ու նախահաշվի ներկայացման անհրաժեշտության մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված