Պուտինի գործողությունները միջուկային աղետով են սպառնում աշխարհին. Պենտագոնի նախկին ղեկավար
Համաշխարհային Մամուլ
Ներկայումս միջուկային աղետի հավանականությունն ավելի բարձր է, քան Սառը պատերազմի ժամանակներում, և հրահրել նրան՝ ի թիվս այլ բաների, կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին, ինչպես հաղորդում է Daily Express-ը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին՝ ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում:
«Այսօր միջուկային աղետի ռիսկն ավելի բարձր է, քան Սառը պատերազմի ժամանակներում, և մարդկանց մեծ մասն այդ վտանգի մասին անտեղյակ է», - ընդգծել է նա:
Պենտագոնի նախկին ղեկավարի խոսքով՝ վտանգը գալիս է վտարանդի պետություններից, ինչպես նաև անկանխատեսելի համաշխարհային առաջնորդներից, ասվում է հոդվածում: Հնարավոր պատճառներից մեկը, որոնք կարող են հանգեցնել միջուկային աղետի, նա անվանել է Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը:
«Պուտինը՝ խաղարկելով էթնիկ քարտը, շեղում է երկրի ներսում առկա խնդիրներից ուշադրությունը, և դա կարող է հանգեցնել իրական վտանգի,- ասել է Փերին:- Այս վտանգը կայանում է նրանում, որ Պուտինը կարող է կատարել գործողություններ, որոնց արդյունքում՝ պայմանավորված սխալ հաշվարկով, նա ներգրավված կլինի հակամարտության մեջ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում