Հայաստանն Իրանին է արտահանձնել վեց դատապարտյալի
Իրավունք
Հայաստանում դատապարտված Իրանի Իսլամական Հանրապետության 6 քաղաքացիներ երկու երկրների միջև կնքված արտահանձնման համաձայնագրով փոխանցվել են Իրանին: Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Իրանի դատական մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ու Երևանում Իրանի դեսպանությունը բանակցություններ են ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ' արտահանձնումը հնարավոր դարձնելու նպատակով: Դատապարտյալները պատժի մնացած մասը պետք է կրեն Իրանում: Նրանք մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ:
2015 թվականի մարտի 20-ից մինչև հիմա Հայաստանն Իրանին է արտահանձնել 19 դատապարտյալի, ևս 32-ը դեռևս հայկական բանտերում են:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին