ԵՄ-ն իր հոգին վաճառել է Էրդողանին. Handelsblatt
Համաշխարհային Մամուլ
Այն բանից հետո, երբ Եվրամիությունը օգնության է դիմել Թուրքիային՝ փախստականների ճգնաժամը լուծելու հարցում, նրա մոտ ընտրության ազատություն չի մնացել: Այժմ նա ստիպված է ձեռքները ծալած նստել և հետևել, թե ինչպես է Անկարան որոշում նրա ճակատագիրը, գրում է Handelsblatt-ը:
Ըստ էության, միակ լուծումը, որը ներկա պահին առաջարկում է Թուրքիան՝ փախստականների փոխանակումն է: Նախ, Անկարան պետք է իր տարածք վերադարձնի բոլոր անօրինական միգրանտներին, ովքեր փորձում են ծովով մտնել ԵՄ, իսկ այնուհետև Եվրոպա վերաուղարկի բոլոր գրանցված սիրիացի փախստականներին՝ ստեղծելով նրանց համար փրկության իրավական ճանապարհներ, նշում է պարբերականը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզ հասկանալ է տվել, որ եթե Եվրոպան չկատարի իր պայմանները՝ նա ամեն ինչ կանի, որպեսզի իրավիճակն ավելի վատթարանա: Այսպիսով, Էրդողանը բազմիցս սպառնացել է բարձրացնել դեպի Եվրոպա փախստականների հոսքը՝ ուղղելով նրանցով լցված ավտոբուսները դեպի ԵՄ-ի սահմաններ, ընդգծում է թերթը:
«Եվրոպան պետք է լիովին բացառի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին և երբեք չապավինի նրա օգնությանը»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում