ԵՄ-ն վախենում է զայրացնել Էրդողանին. Zaman-ի նախկին խմբագիր
Համաշխարհային Մամուլ
ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցում է միայն իր նպատակին հասնելու համար, այն է՝ փախստականների հոսքը կանգնեցնելու։ Այս մասին Politico պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է թուրքական Zaman ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր Սեգվի Աքարչեշմեն:
Աքարչեշմեն ընդգծել է, որ Եվրոպային ոչ մի կերպ չի հետաքրքրում բուն Թուրքիայի շահերը, ինչպես և երկրի ներսում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը. «ԵՄ-ն վախենում է Էրդողանին զայրացնելուց, որովհետև նա ահաբեկված է փախստականների հոսքից։ Նրանց համար ներկայումս առաջնահերթը ոչ թե Թուրքիայում ժողովրդավարությունն է և խոսքի ազատությունը, այլ իրենց իսկ բարեկեցությունը։
Ռացիոնալ աշխարհում մենք չենք կարող չդատապարտել նրանց, սակայն իդեալների ու արժեքների աշխարհում կարծում եմ, որ ԵՄ-ը չի ապրում իր փիլիսոփայության համաձայն։ Նրանք, դժբախտաբար, խախտում են իրենց իսկ արժեքները և բախվում վստահության խնդրի հետ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում