Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բաքուն ռուսական սպառազինությունը վերավաճառում է ԻԼԻՊ-ի զինյալներին

Համաշխարհային Մամուլ

Օրեր առաջ անսպասելի այցով Բաքու ժամանեց Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Մամուլում որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա այն մասին, թե հենց ինչն է դրդել Ռոգոզինին՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին այդքան հանկարծակի այցելել Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին Russia-armenia.info-ի կայքում գրում է ռազմական փորձագետ Իվան Կռիլովը:

Ռուսաստանի փոխվարչապետը բանակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է՝ հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը դարձավ ռուսական զենքը ԻԼԻՊ-ի ձեռքն ընկնելու անթույլատրելիության հարցը։ Սխեման պարզ է. նախ այդ զենքը գնում են Թուրքիայում, իսկ հետո Թուրքիայի միջոցով այն հայտնվում է ահաբեկիչների ձեռքում: Բնականաբար, մամուլի համար պաշտոնական հաղորդումներում, որոնք առնչվել են Բաքվում Ռոգոզոնի բանակցությունների արդյունքներին, չի շոշափվել ռուսական սպառազինությունը Բաքվի միջոցով ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հարցը:

Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ այն նշանակված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար: Սակայն Բաքուն լռում է այն մասին, որ այդ զենքի մի մասը հայտնվում է ահաբեկիչների մոտ։ Բացի դրանից՝ Ադրբեջանի գնած զենքի մի շարք համակարգեր, օրինակ, «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերն օգտագործվում են խաղաղ բնակավայրերի դեմ:

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի տրամադրմանն աջակցելու միջոցով Ադրբեջանում իրենց ազդեցությունը մեծացնելու հետ կապված հույսերը։ Բաքուն ակտիվորեն մասնակցում է արևմտյան էներգետիկ բոլոր նախագծերին, որոնք ուղղված են ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության թուլացմանը, իսկ ժամանակին գործը հասցրեց իր տարածքում՝ Գաբալայում, ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի դուրսբերմանը։ Այսօր Ադրբեջանի՝ մոտ 1500 քաղաքացի ԻԼԻՊ-ի զինված ջոկատների շարքերում պատերազմում է սիրիական կառավարական զորքերի դեմ։

Timeturk լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցիները կազմում են «Մահմուտ» ջոկատի քիչ թե շատ մարտունակ մասը և պատերազմում են կառավարական զորքերի դեմ։ Չի բացառվում նաև այն, որ այդ զենքը կարող էր ահաբեկիչների ձեռքում հայտնված լինել նրանց միջոցով։ Բնականաբար, իսլամական պետության զինյալների օգտագործումը կապվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված առաջադրանքների հետ։

Բայց չէ՞ որ այդ մարդիկ կարող են վերադառնալ՝ արդեն իսկ փոխառելով ահաբեկչական գործունեության մեթոդները, և սկսեն տվյալ զենքը կիրառել իրենց պետությունում։

Ադրբեջանը ներկայումս հատուկ ուշադրության է արժանանում «Իսլամական պետության» կողմից։ Ահաբեկչական այդ կազմակերպության հետ Անկարայի կապերի բացահայտման ֆոնին Բաքուն դեռ մնում է ստվերում: Միևնույն ժամանակ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԻԼԻՊ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ: Պետք է նկատել, որ ԻԼԻՊ-ի օրական եկամուտը կազմում է մինչև 3 միլիոն դոլար: Իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր:

Պետք է ընդգծել, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են արմատական խմբերը: «Ենի Մուսավաթի» տեղեկություններով՝ արմատականները, որոնք մեծ ցանց են ստեղծել Սումգայիթում, ձեռնամուխ են եղել զենքի գնումներին: Չի բացառվում, որ այդ զենքը ռուսական է։

Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Մոսկվան չպետք է զենք մատակարարի Բաքվին։ Համեմատության համար՝ 2010-2014 թվականներին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի մի շարք խոշոր համաձայնագրեր: Բաքուն որոշել է գնել սպառազինության լայն շրջանակ. զենիթահրթիռային համալիրներ (S-300, «Տոր»-2ՄԷ), հրետանային ինքնագնաց սարքեր («Մստա-Ս»), ծանր հրնետ համակարգեր («ՏՈՍ-1Ա»), համազարկի ռեակտիվ համակարգեր («Սմերչ»), տանկեր (Տ-90Ս), զրահամեքենաներ և մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։ Սակայն հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԻԼԻՊ-ին։

Ռուսաստանը պետք է զգուշավոր մոտեցում որդեգրի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։ Ընթացիկ պայթյունավտանգ իրավիճակում պետք է հարյուր անգամ մտածել և հետո նոր ստորագրել մատակարարման մասին պայմանագիր, քանի որ Բաքվի իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը։ Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը դարձել է շահութաբեր բիզնես։ Գործարքների ֆինանսական մասն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով։ Այնուամենայնիվ, կա ահաբեկիչների խմբի ձերբակալման փաստ, որը զենք է գնել Ադրբեջանում և կարողացել է այնտեղից այն հասցնել «Իսլամական պետության» ղեկավարությանը: Դրանից կարելի է եզրակացնել, որ երկրում բավականաչափ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք պատրաստ են աջակցել միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: Ըստ ամենայնի, Ադրբեջանում զենքի սև շուկան գրավել է ԻՊ-ի ուշադրությունը։ Ի դեպ, Ադրբեջանում զենքի ապօրինի առևտրի մասնագիտությունը սկիզբ է առել երկրի անկախության առաջին օրերից։ Այն ժամանակ խորհրդային սպառազինության վաճառքը եղել է գերշահութաբեր բիզնես: Այժմ մարդիկ փորձ են կուտակել ու սկսել են վերավաճառել ռուսական զենքը։

Ակնհայտ է, որ նրա մեծ մասը հայտնվում է սև շուկայում, իսկ ԻԼԻՊ-ի զինյալները շատ պահանջված հաճախորդ են, որը մշտապես ունի բավականաչափ գումար։ Ակնհայտ է, որ Բաքուն չի վերահսկում զենքի առևտրով զբաղվող իր բոլոր քաղաքացիներին, և չկա երաշխիք, որ առանձին գեներալները չեն իրականացնում մահաբեր ապրանքի վաճառքի ամբողջական գործողություններ՝ միայն թե ավելի շատ գումար վաստակեն։ Նման բան արդեն քանիցս գրանցվել է վերջին տասնամյակում։ Իսկ «Իսլամական պետության» ղեկավարությունն ունի Բաքվի քաղաքական ղեկավարներին «գնելու» մեծ փորձ։

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է հաստատել, որ ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա այդ սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԻԼԻՊ-ի զինյալներին։ Բայց չէ՞ որ Ռուսաստանի հետ պայմանավորվածության համաձայն՝ այդ զենքը պետք է ուղղվի ԻԼԻՊ-ի դեմ պայքարին, եթե վերջինս հարձակվի Ադրբեջանի վրա։

Այսպես թե այնպես, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ շուտով կճանաչվի որպես «Իսլամական պետության» զինյալների համար զենքի մատակարար ու արմատական կազմակերպությունների հովանավոր, եզրափակում է հոդվածագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված