Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

«Կաղ» Ալիևը և «ծեծված» Էրդողանը

Համաշխարհային Մամուլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նորից պատրաստվում է Բաքու մեկնել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցը նախատեսված է մարտի 15-ին, եթե ոչինչ չխանգարի՝ ինչպես անցած անգամ: Էրդողանը մեծ պատվիրակությամբ Բաքվում պիտի լիներ փետրվարի 18-ին, բայց հարկադրված էր այցը հետաձգել Անկարայում ահաբեկչության պատճառով: Report-ի տվյալներով՝ այցի ընթացքում կանցկացվի Ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որտեղ կքննարկվեն «երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում», իրավիճակը տարածաշրջանում և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Խորհրդի նախորդ չորս նիստերը տեղի են ունեցել որակապես այլ աշխարհաքաղաքական, քաղաքական ու տնտեսական պայմաններում: Անկարայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության եվրասիական քաղաքականության փորձագետ Քերիմ Խասը համոզված է, որ քանի դեռ Իրանը պատժամիջոցների տակ էր, Ադրբեջանը Թուրքիայի համար դեպի Կասպիական, այնտեղից էլ Միջիան Ասիա միակ միջանցքն էր: Բաքվի համար Անկարան միակ հուսալի գործընկերն էր Մերձավոր Արևելք դուրս գալու, Մոսկվային շրջանցող քաղաքականություն, հատկապես էներգետիկ, կառուցելու համար:

Խասն ընդգծում է, որ փաստացի դեռ վերջերս գործող ռուս-թուրքական ալյանսը նկատելիորեն ամրապնդում էր Ադրբեջանի դիրքերը: Ոչ միայն Անդրկովկասում, այլև Ռուսաստանի հետ հարաբերություններում, թեպետ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի անհամաչափությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներում, Անդրկովկասում, Սևծովյան-Կասպյան ավազանում ակնհայտ էր: Բայց Իրանի պատժամիջոցներից ձերբազատվելը, ապա թուրք օդաչուների հարձակումը սիրիական օդային տարածքում գտնվող ռուսական ռմբակոծչի վրա կտրուկ փոխեցին իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում: Գլխավորը՝ նկատելիորեն թուլացրին Ադրբեջանի դիրքերը: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական ալյանսը Սիրիայի հարցում, որտեղ միասին դիմակայում են սեփական սցենարը խաղարկելու Թուրքիայի փորձերին, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, Բաքուն հայտնվում է աշխարհաքաղաքական աքցանի միջև՝ հյուսիսից Մոսկվայի և հարավից Թեհրանի միջև: Արևմտյան ուղղությամբ՝ ղարաբաղյան կոնֆլիկտն է և բարդ հարաբերությունները Հայաստանի հետ: Հավելեք անկլավային Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աշխարհագրական-քաղաքական վիճակի վատացումը՝ Ադրբեջանի միակ շրջանի, որ սահմանակցում է Թուրքիային:

Տեղի է ունենում տարածաշրջանի ուժերի հավասարակշռության հզոր տեղաշարժ, որ պահանջում է անհապաղ ամբողջ շարք քաղաքական որոշումներ ընդունել գլխավոր խաղացողներից: Այդպես էլ կա, երբ դիտարկում ենք դիվանագիտական նոր «աստղերի շքերթը» և գործողությունների հետաքրքրահարույց ալգորիթմը: Էրդողանի Բաքու այցի հետաձգումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին մեկնեց Թեհրան: Բաքվի շատ ԶԼՄ-ներ այցը որակեցին «պատմական», որ վկայում է «Բաքվի ու Թեհրանի միջև որակապես նոր հարաբերությունների ձևաչափի ձևավորման մասին»: Կողմերն ասես սառնարանից հանեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման սառեցված նախագծերը և սկսեցին տրցակներով ստորագրել:

Բաքվի ԶԼՄ-ներն ուշադրություն դարձրին, որ այաթոլա Ալի Համենեին և Ալիևը «առաջին անգամ բանակցում էին իրենց համար մայրենի ադրբեջաներենով»: Բաքվեցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը կարծում է, որ Իրանի մերձեցումն Արևմուտքի հետ բնավ չի նշանակում, որ «Թեհրանը պատրաստ է նահանջել իր տեսակետներից տարածաշրջանային խնդիրների լուծումներում»՝ նկատի ունենալով Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Եմենը: Նրա կարծիքով՝ «կան այլ ճգնաժամային հարցեր, որտեղ Թեհրանն ունի իր հատուկ կարծիքը», և՝ իր մերձավորարևելյան քաղաքականության որոշ ուղղություններում անխուսափելիորեն բախվելու է Անկարայի շահերի հետ: Այդ պատճառով Իրանն Ադրբեջանի նկատմամբ գործում է պրագմատիկ, ուժեղի դիրքերից և փաստացի փորձում է նրան դուրս բերել «Թուրքիայի գրկից»՝ անկեղծորեն ակնարկելով, որ երկու երկրների համար «իրանաադրբեջանական հարաբերությունները կարող են դառնալ ոչ թե արտաքին քաղաքական ռազմավարության, այլ՝ ներքինի պրոբլեմ»:

Գործում է և Ռուսաստանը, ում համար Ադրբեջանը կորցնում է Թուրքիայի հետ կապող օղակի նշանակությունը: Վերջերս աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Բաքու էին մեկնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Իհարկե, երկու երթուղիները տարբեր ուղղվածություն ունեին, մանրամասների մասին հայտնի չէ, բայց նրանք հարուցեցին ադրբեջանական քաղաքական գործիչների տեղեկատվական չհիմնավորված հայտարարություններ՝ սովորական արևելյան կոլորիտով: Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների Բաքվի կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլին հայտարարեց, որ Ռուսաստանն իբր «ցանկանում էր ստանձնել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հատուկ կարգավիճակ, բայց Հայաստանը հրաժարվել է, իսկ Ադրբեջանը համաձայնել»: Նա հավանաբար չի գուշակում, որ Անդրկովկասում դեռ նոր են գրվում ռապսոդիայի նոտաները, որը հնչում է միայն նոր աշխարհաքաղաքական բեմում: Իսկ հիմա փորձերն ու մանևրներն են: Կողմնակի դա է հաստատում և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, նա նշել է, որ «ղարաբաղյան կոնֆլիկտն այդպես էլ կարգավորված չէ», այդ հարցը «հանում են միջազգային շատ ֆորումների օրակարգից», իսկ ԵՄ-ն և Արևմուտքը «քամահրական վերաբերմունք» են ցույց տալիս: Նրա տեղեկություններով, օրինակ, ԵԽԽՎ-ն ստանում է հրահանգներ տարբեր նախարարություններից՝ դուք պետք է նախաձեռնեք ինչ-որ քայլ, բայց «միթե իրավունքը կարող է այդպիսին լինել»: Մամեդովը նկատում է, որ Ադրբեջանի գոյության 25 տարիներին «չեն խոսել և չեն սիրում խոսել միջազգային իրավունքի մասին: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մեր ամենակարևոր պրոբլեմն է: Ոչ ոք չի ուզում օգտագործել միջազգային իրավունքն այդ առնչությամբ»: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձառու քաղաքագետ է և պետք է հասկանա, որ այդպես լինում է երկու դեպքում՝ կամ արդեն կա լուծում, որի մասին դեռ բարձրաձայն չեն խոսում, կամ լուծումը հետաձգվում է այլ ժամանակների:

Իսկ Էրդողանն Ադրբեջան կթռչի բավականաչափ տրորված միջազգային ԶԼՄ-ներում: Times-ը գրում է. «Միջազգային ասպարեզում Էրդողանը կորցրել է աջակցությունը բոլորի, ում առաջ կարող էր համարել դաշնակիցներ, իսկ երկրի ներսում նրա մեթոդներն սկսել են նույնիսկ նրա սեփական կուսակցության զայրույթը հարուցել»: Այս տեսակետից՝ Ադրբեջանի համար բավականաչափ բարդ է մանևրելը՝ դժվար է միանգամից խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, ժամանակ է պետք, որպեսզի Անկարայից հեռանալիս հավասարակշիռ հարաբերություններ պահպանի Իրանի ու Ռուսաստանի հետ: Այլապես կարող է ջրասույզ լինել համաշխարհային քաղաքականության ձախողակի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված