Կոչ «ժամանակավոր ընդդիմությանը»՝ մեկումեջ չզարթնել. Վարդան Այվազյան
Տնտեսություն
ԱԺ-ում այսօր ԱԱՀ մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին քննարկման ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով ելույթն սկսեց իր գործընկերներին կոչ անելով: Նա հորդորեց պատգամավորներին, որ բացի Ընտրական օրենսգրքից, նաև աշխարհիկ հարցերին անդրադառնան:
Փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, որն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:
«Հարգելի՛ իմ բարեկամներ, օրենսդրական նախաձեռնությունը փորձում է ռեժիմի թեթևացում: Բոլոր խմբակցությունները ողջունում են այս օրենսդրական նախաձեռնությունը: Եկեք սա շատ արագությամբ ընդունենք: Մեկումեջ թող չզարթնեն ժամանակավոր ընդդիմություն աշխատող գործընկերները: Երբ ես նայում եմ քվեարկության արդյունքները՝ ո՛չ մասնակցում են, ո՛չ քվեարկում են, ո՛չ էլ մի հատ ծպտուն են հանում: Հիմա վդրուգ հիշեցին, սկսեցին խոսել»,- ասաց Այվազյանը:
Նախագծի քննարկումն ավարտվեց, վաղը տեղի կունենա քվեարկություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)