Զվարթնոցի, Փարաքարի և Մերձավանի տարածքներում ցրտահարություն է տեղի ունեցել. նախարար
Տնտեսություն
Այսօր կառավարության հերթական նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին խնդրեց հայտնել, թե ցրտահարությունն ինչ հետևանքներ է թողել գյուղատնտեսության մեջ:
Նախարարն ասաց, որ այսօրվա տվյալներով հիմնական ցրտահարությունը տեղի է ունեցել Զվարթնոցի, Փարաքարի և Մերձավանի տարածքներում. «Սակայն սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել, մի տեղ ջուրը գետնի վրա սառել է, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Այսօր նորից սպասվում են ցուրտ հոսանքներ, այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ»,- ասաց նախարարը:
Նախարարն ասաց նաև, որ արդեն չորս օր է՝ իրենց մասնագետները մարզերում գյուղացիական տնտեսություններին հորդորում են ոռոգումը և ծխապատումն անպայման իրականացնել հիմնականում կորիզավոր պտղատու այգիներին:
Նախարարը գյուղացիներին հորդորեց ավանդական մեթոդներով պաշտպանել այգիները և նշեց, որ այսօր դեռևս հնարավորություն չունեն կորուստները գնահատել, որովհետև դեռ վաղ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)